ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks
home

ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks

Блокада.ам
блокада.ам
«блокада.ам» представляет собой сборник рассказов и воспоминаний о блокаде Армении 90-х. Своими воспоминания делятся люди, пережившие те сложные годы, и руководители культурных очагов, продолжавших несмотря ни на что работать в блокадном Ереване. Ини...
ՅԱԹԱՂԱՆ ՍԻՆԴՐՈՄ
ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Մասսայական բռնությունը, ում կողմից, երբ, ինչու էլ արվի, տխուր հետևանքներ ունի: Դրանք չեն ճանաչում բռնարար թե զոհ, վերաբերում են բոլորին: Կապում են իրար սերունդներին, ընկերներին, միմյանց սիրողներին: Բռնությունը հասկանալն անհնար է: Հասկանալու փորձերից ...
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՆՈՒՆԵ ԴԻԼԱՆՅԱՆ
Բանասեր Նունե Դիլանյանի աշխատասիրությամբ ստեղծված այս վեպի հիմքում ընկած են Հաճընում ծնված, քաղաքի անկումից հետո հրաշքով փրկված և կյանքի մեծ մասը Բուենոս Այրեսում անցկացրած՝ Սոկրատ Թերզյանի հուշերը, մասնավորապես՝ նրա «Հաճընի ութամսեայ դիւցազնամարտը» ...
ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԻԼՖ ԵՎ ՊԵՏՐՈՎ
Պատմվածքներ. XX դար [1]: Հրատարակությունը ներառում է խորհրդային գրող-համահեղինակներ Իլֆ և Պետրովի՝ 1932-1935 թթ. գրված պատմվածքներ, որոնք հայերենով առաջին անգամ լույս են տեսել 1963-ին՝ Հայպետհրատի «Պատմվածքներ. XX դար» մատենաշարով։
ՕԴԵՍՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
ԻՍԱՀԱԿ ԲԱԲԵԼ
Պատմվածքներ. XX դար [12]: Հրատարակությունը ներառում է 1964-ին Հայպետհրատի «Պատմվածքներ. XX դար» մատենաշարով հրատարակված Իսահակ Բաբելի պատմվածքներից կազմված ժողովածուն։
ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ
ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ
Շահան Նաթալիի (1884-1983) «Թուրքերը եւ Մենք» գրքոյկն ունեցել է չորս հրատարակութիւն (Աթէնք, 1928, 1931, Երեւան, 1991, 2011): Ներկայ հրատարակութեան համար հիմք է ընդունուել 1931թ. տպագրութիւնը՝ հաշուի առնելով վերջինիս ամբողջական լինելը: Այս գրքոյկում Նա...
ARS — ՄԵՏԱ
ԳԵՎՈՐԳ ԳԻԼԱՆՑ
Ժողովածուն տարասեռ ժանրերով, տարբեր կառույցներով ու պատումի տարաբնույթ խաղարկումներով ամբողջացող կենսատարածք է: Ավելի քան տասը տարի տևած գրողական իր լռությունը Գևորգ Գիլանցը փոխհատուցում է բոլորովին նոր հուն մտած և ինքնատիպ մտածողության որակով՝ թե՛ բ...
ՍԻՐՈ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ
Կնուտ Համսունի նովելները հիմնականում հեղինակի մանկության հուշի կամ իր թափառ կյանքում տեսածի վերապրումներ են։ Հեղինակի վեպերում եղած որևէ դրվագ հաճախ շարադրվում է որպես ինքնուրույն մի պատմություն։ Այս հրատարակությունում զետեղված նովելները քաղված են «Տ...
ՏԱՏՐԱԳՈՄԻ ՀԱՐՍԸ
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ
Կոստան Զարյանի (1885-1969) «Տատրագոմի հարսը» պոեմը գրվել և հրատարակվել է 1930թ., Բոստոնում։ Պոեմում պատկերված է 19-րդ դարի վերջին քառորդի և 20-րդ դարի առաջին տասնամյակի արևմտահայ իրականությունը, մասնավորապես՝ Սասունի ու նրա բնակիչների կյանքից ու ֆիդա...
ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հովհաննես Գրիգորյանի (1945-2013) պոեզիայի ժամանակը երեկն է, այսօրը և գալիքը... Մի ամբողջ հավիտենություն, որ կերտել է բանաստեղծը իր գրականությամբ, մեր պոեզիայի հարստությունն է, անջնջելի հետքը:
ԱՎԱԶԱԿԻ ԴՈՒՍՏՐ ՌՈՆԻՆ
ԱՍՏՐԻԴ ԼԻՆԴԳՐԵՆ
Շվեդ գրողի այս վիպակի հերոսուհին ծնվել է անտառում, ավազակների որջում։ Հեղինակը պատմում է իր հերոսուհու վտանգավոր արկածների և ավազակի որդի Բիրկի հետ նրա ընկերության մասին։
ՍԻԴՀԱՐԹԱ
ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ
Գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեի (1877-1962) այլաբանական այս վեպը պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։
ՀԱՑԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կյանքի արագացող ռիթմի, մարդու բարօրության դեմ սպառնալիքների խտացման մեր ժամանակներում մի պահ կանգ առնող, սեփական ձայնի ու նկարագրի վերածնման, կյանքի նախնական՝ երկիրը երկիր և մարդուն մարդ պահող ճշմարտությունների համար պայքարող մարդկանց մասին է այս ժող...
ՀԵՔԻԱԹՆԵՐ
ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ
Հրատարակությունն ընդգրկում է Ղազարոս Աղայանի շուրջ երկու տասնյակ հեքիաթներ, այդ թվում՝ հայ հեքիաթագրության լավագույն նմուշներ համարվող «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բուլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»: Սա գրքի ՆՄՈՒՇՆ է, ամբողջական տարբերա...
ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ՀԵՔԻԱԹ ԸՆԿԱՎ
ԼԻԼԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
«Երկնքից երեք հեքիաթ ընկավ» փոքրիկ ժողովածուն Լիլիկ Ստեփանյանի գրական երախայրիքն է։ Հեղինակը մասնագիտությամբ հեռուստալրագրող է, աշխատում է որպես խմբագիր, դասավանդում է։ Գրքույկը կազմված է «Աղբյուր» («Պիոներ») ամսագրում տարիներ առաջ հրատարակած երեք հե...
ԹԵՆԴԻ
ՇԵՐՎՈՒԴ ԱՆԴԵՐՍՈՆ
Լավագույն պատմվածքի մատենաշար [1]: XX դարի ամերիկյան ականավոր նովելիստ Շերվուդ Անդերսոնը (1876-1941) ծնվել է Օհայո նահանգի Կոմդոն քաղաքում։ Գրել սկսել է բավական ուշ՝ մոտ երեսունհինգ տարեկան հասակից։ Նրա առաջին նովելները տպագրվում են ամսագրերում, 1914...
ԲԱԺԱԿԱՃԱՌ
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Այս ժողովածուն Արմենակ Ավետիսյանի երկրորդ գիրքն է: Ինչպես առաջին՝ «Գրելու հաճույքը» (1994) գրքում, այնպես էլ այստեղ հեղինակն ի մի է բերել իր տարիների ստեղծագործական աշխատանքի արդյունքը: Գրքի առաջին բաժնում զետեղված են հեղինակի հայրենասիրական, խոհա֊քն...
ՄԱՅՐԵՆԻՔ. ԴՐՈՇ
ԱՐՄԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ
Հեղինակի «Մայրենիք» եռագրության առաջին վեպն է, որում Հայաստանի դրոշի խորհուրդը բացահայտվում է հրապարակախոսության և գեղարվեստական պատումի միահյուսմամբ:
ՊԱՏՐԱՆՔՆԵՐ։ ԱԿԱՄԱ ՓՐԿՉԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
ՌԻՉԱՐԴ ԲԱԽ
«Երբ «Ճայը» լույս տեսավ, ինձ հաճախ էին հարցնում. «Իսկ հետո՞, Ռիչա՛րդ, ինչի՞ մասին ես պատրաստվում գրել «Ջոնաթանից» հետո»։ Ես, սակայն, բնավ պարտավորված չէի զգում որևէ բան գրել, մեկ բառ անգամ։ Բայց երբեմն, հանկարծ, դինամիտի հզոր պայթյունի պես ինչ-որ բան...
ՋՈՆԱԹԱՆ ԼԻՎԻՆԳՍԹՈՆ ԱՆՈՒՆՈՎ ՃԱՅԸ
ՌԻՉԱՐԴ ԲԱԽ
Ռիչարդ Բախը 37 տարեկան էր, երբ 1970թ. լույս տեսավ նրա «Ջոնաթան Լիվինգսթոնը»։ Մի օր, 1959թ. երբ նա զբոսնում էր Կալիֆոռնիայի Բելոնդ Շոր ջրանցքի ափին, հանկարծ լսում է մի ձայն, որը սկսում է պատմել ստեղծագործության սկիզբը։ Անցնում են տարիներ, և օրերից մի ...
ԲԻԼԲՐՈՒԿ
ՎՈԼՖԳԱՆԳ ԲՈՐԽԵՐՏ
Լավագույն պատմվածքի մատենաշար [2]: Կարճատև կյանքի պատճառով (1921-1947) Վոլֆգանգ Բորխերտը թողել է փոքրաթիվ ստեղծագործություններ։ Սակայն դրանք լայն տարածում են գտել նրա մահից հետո և խոշոր աղդեցություն թողել ետպատերազմյան տարիների գերմանական գրականությա...
ԿՆՈՋ ՃԻՉԸ
ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ
Երեխաներից շատ բան չես թաքցնի. այսպես և Մարգարետը լսում է այն, ինչը չպիտի լսեր՝ ճչացող կնոջ, որին կենդանի թաղել են աղբանոցում։ Տասնամյա աղջնակին սակայն, չեն հավատա... Կկարողանա՞ նա օգնության հասնել, կհասցնի՞ արդյոք...
ՏԱՔ ԳԵՏԸ
ԷՐՍԿԻՆ ՔՈԼԴՈՒԵԼ
Լավագույն պատմվածքի մատենաշար [3]: Ամերիկացի արձակագիր Էրսկին Քոլդուելի (1903-1987) պատմվածքները ամերիկյան գրականության ռեալիստական ուղղության լավագույն նմուշներից են։ Ծնվել է Քոուեթում (Ջորջիայի նահանգ), կրոնավորի ընտանիքում։ Սովորել է Վիրջինիայի հա...
ԱՆԿՈՒՄ
ԱԼԲԵՐ ԿԱՄՅՈՒ
Ֆրանսիացի նշանավոր թատերագիր, թատերգակ, էսսեիստ և փիլիսոփա Ա. Կամյուի (1913-1960) «Անկում» վիպակը լույս տեսավ 1956 թվականին։ Այն հեղինակի ստեղծագործություններում առանձնահատուկ նշանակություն ունի. ինչպես նշվել է՝ վիպակը նշանավոր գրողի ողջ գրական-տեսակ...
ՕՏԱՐԸ
ԱԼԲԵՐ ԿԱՄՅՈՒ
1942-ին լույս տեսած «Օտարը» (հայտնի է նաև «Օտարականը» անվամբ) վիպակի գլխավոր հերոսի համար անընկալելի են կյանքի ձևականություններն ու պայմանականությունները: Նա «աբսուրդի մարդ է», և բախումը հասարակության հետ անխուսափելի է: Պատահական սպանության համար դատ...
previous page (1 of 4)next page (3 of 4)last page (4 of 4)