ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks
home

ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks

ԿՆՈՋ ՃԻՉԸ
ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ
Երեխաներից շատ բան չես թաքցնի. այսպես և Մարգարետը լսում է այն, ինչը չպիտի լսեր՝ ճչացող կնոջ, որին կենդանի թաղել են աղբանոցում։ Տասնամյա աղջնակին սակայն, չեն հավատա... Կկարողանա՞ նա օգնության հասնել, կհասցնի՞ արդյոք...
ԿՌՈՒՆԿ, ՈՒՍՏԻ՞ ԿՈՒԳԱՍ
ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐԻ
Հրատարակությունը ծաղկաքաղ է նշանավոր արձակագիր Հակոբ Մնձուրու (Հակոբ Իգնատիոսի Տեմիրճյան, 1886-1978) Պոլսում հրատարակված «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուից։
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԵՀՀ
«Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունները նպատակ ունեն ուսումնասիրել և գիտահանրամատչելի ներկայացնել հանդուրժողականության և անհանդուրժողականության ակունքներն ու դրսևորումները հայալեզ...
ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ
«Հավերժի ճամփորդը» գրքույկում Գևորգ Էմինը (1919-1998) արձակ շարադրանքով, բայց բանաստեղծական շնչով, փորձել է ցույց տալ հայ ժողովրդի դարավոր պայքարը հանուն լուսավոր գալիքի և նրա վերածննդի փառավոր տարիները։
ՀԱՑԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կյանքի արագացող ռիթմի, մարդու բարօրության դեմ սպառնալիքների խտացման մեր ժամանակներում մի պահ կանգ առնող, սեփական ձայնի ու նկարագրի վերածնման, կյանքի նախնական՝ երկիրը երկիր և մարդուն մարդ պահող ճշմարտությունների համար պայքարող մարդկանց մասին է այս ժող...
ՀԵՏՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ՝ ԻՐ ԵԶՐԵՐՈՎ
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գեղարվեստական արձակ փաստագրության մե՞ջ, թե՞ փաստագրությունը՝ գեղարվեստական արձակի մեջ... Ահա այս մտքերն են պարուրում ընթերցողին արձակագիր Մեսրոպ Հարությունյանի այս ինքնատիպ պատմվածքաշար-վիպակը կարդալուց հետո։
ՀԵՏՄԻՋՕՐԵ
ԴԻԵԳՈ ՏԱՏՅԱՆ
Արգենտինահայ փիլիսոփա և արձակագիր Դիեգո Տատյանը առաջին անգամ է ընթերցողին ներկայանում հայերենով։ Հրատարակությունն ընդգրկում է հեղինակի «Առանց թռչունների մի տեղ» (1998), «Դռների ետևում» (2003), «Աներևակայելի էրոտիզմ (Բաբուին)» (2005) և «Տան վերջին քնո...
ՀԵՔԻԱԹՆԵՐ
ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ
Հրատարակությունն ընդգրկում է Ղազարոս Աղայանի շուրջ երկու տասնյակ հեքիաթներ, այդ թվում՝ հայ հեքիաթագրության լավագույն նմուշներ համարվող «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բուլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»: Սա գրքի ՆՄՈՒՇՆ է, ամբողջական տարբերա...
ՀԵՔԻԱԹՆԵՐ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Գրքում զետեղված են հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի քառասունից ավելի հեքիաթներ։ Հեքիաթների մի մասը հայկական ժողովրդական հեքիաթների մշակումներ են («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին»...
ՄԱՅՐԵՆԻՔ. ԴՐՈՇ
ԱՐՄԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ
Հեղինակի «Մայրենիք» եռագրության առաջին վեպն է, որում Հայաստանի դրոշի խորհուրդը բացահայտվում է հրապարակախոսության և գեղարվեստական պատումի միահյուսմամբ:
ՄԱՐԱԹՈՆ
ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
Արտաշես Քալանթարյանի «Մարաթոն» վեպը առաջին անգամ լույս է տեսել 1969թ.։ Գեղեցիկ ու մաքուր սիրո, ընկերասիրության և կյանքի մարաթոնյան վազքի ընթացքում հանդիպող մեծ ու փոքր խոչընդոտների մասին պատմող այս վեպը այսօր էլ չի կորցրել իր արդիականությունն ու կարև...
ՄԱՐԳԱՐԵՆ
ԺԲՐԱՆ ԽԱԼԻԼ ԺԲՐԱՆ
Ժբրան Խալիլ Ժբրանի (1883-1931) ստեղծագործության պսակը «Մարգարեն» պոեմն է՝ գրված Արևելքի միստիկական ուսմունքների և Աստվածաշնչյան ոգեղեն հզոր շնչով, որտեղ ներկա է նաև գրողի անհատական հոգևոր փորձը և վերապրումը: Տիեզերքի անհունության, նրա հավերժական առեղ...
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
Իթաքա, Կալիֆոռնիա, Երկրորդ համաշխարհային պատերազմ. Մաքոլիների ընտանիքի առօրյա կյանքի դրվագներում պատերազմական աղետաբեր տարիների իրականության և երազանքի հակադրությունն է, Ամերիկա ներգաղթյալների երկրորդ սերնդի ներկայացուցիչների հույսներն ու պայքարը, ան...
ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ
Երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիր Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը (1887) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է: Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ։ Նրա...
ՄԵՐ ԻՍԿԱԿԱՆ ԴԱՍԸ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՑ ՅԵՏՈՅ
ԿԱՐԷՆ Ա. ՍԻՄՈՆԵԱՆ
Գրքում զետեղուած են Կարէն Ա. Սիմոնեանի ֆանտաստիկ պատմուածքները՝ վերցուած տարբեր տարիներին լոյս տեսած «Մարսեցիները» (1957), «Կրկէս Լուսնի վրայ» (1961), «Մենք խաղալ էինք ուզում» (1963), «Ժպիտը» (1964), «Մարգագետին» (1967) ժողովածուներից եւ աւելի ուշ շր...
ՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՐՈՆԻԿԱ
ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ
«Մոգական ռեալիզմի» կարկառուն դեմքերից մեկի՝ Գ. Գ. Մարկեսի վիպակը շարունակում է «Հարյուր տարվա մենություն» և «Նահապետի աշուն» վեպերի գեղագիտական խնդիրը՝ ֆանտաստիկայի և հեքիաթային պատումի հնարքներով պատկերել կյանքը, տալ նրա հավաստի պատկերը։
ՄՏՔԻ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ
ՌՈԲԵՐՏ ՇԵՔԼԻ
Ամերիկացի հանրահայտ գրող Ռոբերտ Շեքլին այն ֆանտաստներից է, որոնք պատկերելով ապագան, առաջադրում են հոգեբանական և սոցիալական հարցեր։ Գրքում տեղ են գտել հեղինակի մինչ այս հայերեն լույս տեսած բոլոր պատմվածքները, որոնք ունեն հետաքրքրաշարժ բովանդակություն ...
ՅԱԹԱՂԱՆ ՍԻՆԴՐՈՄ
ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Մասսայական բռնությունը, ում կողմից, երբ, ինչու էլ արվի, տխուր հետևանքներ ունի: Դրանք չեն ճանաչում բռնարար թե զոհ, վերաբերում են բոլորին: Կապում են իրար սերունդներին, ընկերներին, միմյանց սիրողներին: Բռնությունը հասկանալն անհնար է: Հասկանալու փորձերից ...
ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ, ՄԱՏԵԱՆ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ, ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ, ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ, 1994
ՇԱՏ ՉՀԱՄԱՐՎԻ
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Հրատարակությունն ընդգրկում է հայ ժամանակակից արձակագիր Վանո Սիրադեղյանի պատմվածքները («Գառ֊ախպերիկ», «Ամեն տարվա գոճին», «Մի ճապրուկ փող», «Սեր առ սառնարանը «Սարատով»» և այլն)։ «... Ձեռաց ապրած ու վռազ բացակայած վարորդ մի հայրենակցի պատկերը իրենից՝ Վ...
ՉԵՆՔ ԱՍՈՒՄ, ԻՆՉՔԱՆ ԳԻՏԵՆՔ
ՍԼԱՎԻԿ ՉԻԼՈՅԱՆ
Հրատարակությունն ընդգրկում է Սլավիկ Չիլոյանի «Մենք մարդ ենք եղել» ժողովածուի օրիգինալ չափածոն՝ խմբագրական և սրբագրական որոշակի շտկումներով։ Կատարվել են նորահայտ բանաստեղծությունների, բանաստեղծությունների տարբերակների հավելումներ, ինչպես նաև մի շարք լ...
Չկա՝ չկա
գեմաֆին գասպարյան
Անհեթեթը մեզ կլանած մեդիա իրականությանը տրամաբանված և փաստարկված անհատական արձագանքն է: Իմաստները իրար կողք և իրար մեջ ներդնելով անիմաստության հեռարձակումը՝ մեկնաբանման և պարզաբանման միջոցով տարածվում է: Լինել ծայրահեղ անհեթեթ, միաժամանակ ծայրահեղ խո...
ՊԱՏԸ
ԺԱՆ-ՊՈԼ ՍԱՐՏՐ
«Պատը» պատմություն է կյանքի վերջին օրը ապրող մարդու ու նրա ապրումների մասին։ Պատը նովելում դիտարկվում է որպես կյանքի ու մահվան սահմանակետ, որտեղ էլ բացահայտվելու է մարդու իրական հոգևոր էությունը...
ՊԱՏՐԱՆՔՆԵՐ։ ԱԿԱՄԱ ՓՐԿՉԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
ՌԻՉԱՐԴ ԲԱԽ
«Երբ «Ճայը» լույս տեսավ, ինձ հաճախ էին հարցնում. «Իսկ հետո՞, Ռիչա՛րդ, ինչի՞ մասին ես պատրաստվում գրել «Ջոնաթանից» հետո»։ Ես, սակայն, բնավ պարտավորված չէի զգում որևէ բան գրել, մեկ բառ անգամ։ Բայց երբեմն, հանկարծ, դինամիտի հզոր պայթյունի պես ինչ-որ բան...
ՋՈՆԱԹԱՆ ԼԻՎԻՆԳՍԹՈՆ ԱՆՈՒՆՈՎ ՃԱՅԸ
ՌԻՉԱՐԴ ԲԱԽ
Ռիչարդ Բախը 37 տարեկան էր, երբ 1970թ. լույս տեսավ նրա «Ջոնաթան Լիվինգսթոնը»։ Մի օր, 1959թ. երբ նա զբոսնում էր Կալիֆոռնիայի Բելոնդ Շոր ջրանցքի ափին, հանկարծ լսում է մի ձայն, որը սկսում է պատմել ստեղծագործության սկիզբը։ Անցնում են տարիներ, և օրերից մի ...
first page (1 of 4)previous page (2 of 4)next page (4 of 4)