ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks
home

ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks

ՄՏՔԻ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ [February 22, 2019]
ՌՈԲԵՐՏ ՇԵՔԼԻ
Ամերիկացի հանրահայտ գրող Ռոբերտ Շեքլին այն ֆանտաստներից է, որոնք պատկերելով ապագան, առաջադրում են հոգեբանական և սոցիալական հարցեր։ Գրքում տեղ են գտել հեղինակի մինչ այս հայերեն լույս տեսած բոլոր պատմվածքները, որոնք ունեն հետաքրքրաշարժ բովանդակություն ...
Չկա՝ չկա [February 22, 2019]
գեմաֆին գասպարյան
Անհեթեթը մեզ կլանած մեդիա իրականությանը տրամաբանված և փաստարկված անհատական արձագանքն է: Իմաստները իրար կողք և իրար մեջ ներդնելով անիմաստության հեռարձակումը՝ մեկնաբանման և պարզաբանման միջոցով տարածվում է: Լինել ծայրահեղ անհեթեթ, միաժամանակ ծայրահեղ խո...
ՍԿՅՈՒԹՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ [December 29, 2018]
ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆ
Տաղանդավոր արձակագրի այս վիպակը Մոսկվայում շինանյութ վաճառող հայի առօրյայի ու ռուսաստանյան իրականության գեղարվեստականացման նուրբ ու ինքնատիպ մի փորձ է, որին առանձնակի հմայք է հաղորդում հեղինակի անկրկնելի հումորը:
ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ [September 9, 2018]
ՄՈՒՐԱՑԱՆ
Անձնվեր հայրենասիրությամբ է տոգորված Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը, որը գրողի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է, արտացոլում է 10-րդ դ. Բագրատունիների հայկական թագավորության շրջանի իրադարձությունները։ Վեպի սկզբնաղբ...
ԵՐԿԵՐ [September 9, 2018]
ԶԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆ
Զապէլ Եսայեանի «Աւերակներուն Մէջ» երկը 1909 թուականի Ատանայի կոտորածներու տպաւորութիւններուն արձագանգն է՝ գրուած «մահուան ականատեսի» մը կողմէն։ Աղէտեալներուն օգնող պատրիարքական յանձնախումբին հետ Ատանա մեկնած գրողը 1911 թուականին Կ. Պոլսոյ մէջ կը հրատ...
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ [September 9, 2018]
ԴԱՆՏԵ ԱԼԻԳԻԵՐԻ
Վերածննդի իտալացի մեծ բանաստեղծի հանճարեղ ստեղծագործությունը վերահրատարակվում է նոր բարեփոխումներով։
ԱՆՏԱՇԱՏ [September 9, 2018]
ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ
Գրքի գլխավոր հղացքը անտաշատ վերացական քաղաքի մանրամասն քարտեզագրումն է, քաղաք, որն ըստ էության՝ ինքն իր հետ, ինքն իր մեջ և ինքնին միայնակ արարածի ինքնաոչնչացման և ինքնաստեղծման տարածքն է։