ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks
home

ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks

ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՐԳԸ
ՉԱՐԼԶ ԴԻԿԵՆՍ
Չարլզ Դիկենսի հեքիաթի հերոսը գծուծ ու մռայլ ծերուկ Էբենիզր Սքրուջն է, որին բացի փողից վաղուց ոչինչ չէր հետաքրքրում։
ՎԱԼՏԵՐ ՇՆԱՖՍԻ ԱՐԿԱԾԸ
ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ
Լավագույն պատմվածքի մատենաշար [6]: Ֆրանսիացի նշանավոր գրող Անրի Ռենե Ալբերտ Գի դը Մոպասանի պատմվածքներում դարաշրջանի առօրյան է. դրանցում մարդասիրությունը, ազնվությունը հակադրվում են եսասիրության ձգտումներին, կեղծավորությանն ու նենգությանը։
ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԻԼՖ ԵՎ ՊԵՏՐՈՎ
Պատմվածքներ. XX դար [1]: Հրատարակությունը ներառում է խորհրդային գրող-համահեղինակներ Իլֆ և Պետրովի՝ 1932-1935 թթ. գրված պատմվածքներ, որոնք հայերենով առաջին անգամ լույս են տեսել 1963-ին՝ Հայպետհրատի «Պատմվածքներ. XX դար» մատենաշարով։
ՎԵՐՋԻՆ ՏԵՐԵՎԸ
Օ. ՀԵՆՐԻ
Լավագույն պատմվածքի մատենաշար [4]: Հրատարակությունը ներառում է ամերիկացի հայտնի գրող Օ. Հենրիի (Վիլյամ Սիդնի Փորթըր, 1862-1910) պատմվածքները, որոնք հայերենով լույս են տեսել «Հայպետհրատի» «Լավագույն պատմվածքի մատենաշարով»։ Դրանք աչքի են ընկնում հնարամ...
ՏԱՏՐԱԳՈՄԻ ՀԱՐՍԸ
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ
Կոստան Զարյանի (1885-1969) «Տատրագոմի հարսը» պոեմը գրվել և հրատարակվել է 1930թ., Բոստոնում։ Պոեմում պատկերված է 19-րդ դարի վերջին քառորդի և 20-րդ դարի առաջին տասնամյակի արևմտահայ իրականությունը, մասնավորապես՝ Սասունի ու նրա բնակիչների կյանքից ու ֆիդա...
ՏԱՔ ԳԵՏԸ
ԷՐՍԿԻՆ ՔՈԼԴՈՒԵԼ
Լավագույն պատմվածքի մատենաշար [3]: Ամերիկացի արձակագիր Էրսկին Քոլդուելի (1903-1987) պատմվածքները ամերիկյան գրականության ռեալիստական ուղղության լավագույն նմուշներից են։ Ծնվել է Քոուեթում (Ջորջիայի նահանգ), կրոնավորի ընտանիքում։ Սովորել է Վիրջինիայի հա...
ՑՏԵՍՈՒԹԻ՛ՒՆ, ՆԱԹԱՆԱՅԷԼ
ԿԱՐԷՆ Ա. ՍԻՄՈՆԵԱՆ
Հայաստանի Լուսաշէն գիւղաքաղաքում ապրում են Տիգրանն ու նրա ընկերները։ Ընկերութեան, սիրոյ, մատնութեան, առեւանգումի եւ գանձի որոնումների մասին է պատմում այս վիպակը։
ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ
ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ
Ֆրանսիացի գրող և օդաչու Անտուան դը Սենտ Էքզյուպերիի ստեղծագործություններն առանձնանում են մարդասիրական գաղափարներով, խոհականությամբ և ռոմանտիկայով։ Գրողը հռչակվել է «Փոքրիկ իշխանը» (1943թ.) հեքիաթ֊վիպակով, որն առանձնանում է համամարդկային գաղափարների ը...
ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ
ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ
«Քաղաքավարության վնասները» (1886-87 թթ.) կենցաղային սյուժեների մի շարք է, որն ընդգրկում է 19 նովել՝ արտաքուստ՝ զավեշտական, սակայն իրականում՝ տխուր ու տագնապալի: Հերոսներն օտարամոլության ու խաբեության զոհեր են՝ անհատականությունից զուրկ և բռնադատված քա...
ՕԴԵՍՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
ԻՍԱՀԱԿ ԲԱԲԵԼ
Պատմվածքներ. XX դար [12]: Հրատարակությունը ներառում է 1964-ին Հայպետհրատի «Պատմվածքներ. XX դար» մատենաշարով հրատարակված Իսահակ Բաբելի պատմվածքներից կազմված ժողովածուն։
ՕՏԱՐԸ
ԱԼԲԵՐ ԿԱՄՅՈՒ
1942-ին լույս տեսած «Օտարը» (հայտնի է նաև «Օտարականը» անվամբ) վիպակի գլխավոր հերոսի համար անընկալելի են կյանքի ձևականություններն ու պայմանականությունները: Նա «աբսուրդի մարդ է», և բախումը հասարակության հետ անխուսափելի է: Պատահական սպանության համար դատ...
ՕՐԻՈՆԻ ԳՈՏԻ
ԱՌԱՔԵԼ ՍԵՄԻՐՋՅԱՆ
Գրքում ամփոփված պատմվածքները 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների գեղարվեստականացման փորձեր են։ Հեղինակը ընթերցողին է փոխանցում այդ օրերի իր տպավորությունները, ապրումներն ու մտքերը։
first page (1 of 4)previous page (3 of 4)