ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks
home

ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks

ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հովհաննես Գրիգորյանի (1945-2013) պոեզիայի ժամանակը երեկն է, այսօրը և գալիքը... Մի ամբողջ հավիտենություն, որ կերտել է բանաստեղծը իր գրականությամբ, մեր պոեզիայի հարստությունն է, անջնջելի հետքը:
ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Հրատարակությունը ներկայացնում է հայ գրականության ամենաառեղծվածային և ողբերգական գործերից մեկը՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին»։ Ժանրը Չարենցն ինքը բնորոշել է իբրև «պոեմանման վեպ»: Երկը գրվել է 1921-1924 թթ., Մոսկվայում և Երևանում։ Զուգընթաց այն տպագրվել...
ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ՀԵՔԻԱԹ ԸՆԿԱՎ
ԼԻԼԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
«Երկնքից երեք հեքիաթ ընկավ» փոքրիկ ժողովածուն Լիլիկ Ստեփանյանի գրական երախայրիքն է։ Հեղինակը մասնագիտությամբ հեռուստալրագրող է, աշխատում է որպես խմբագիր, դասավանդում է։ Գրքույկը կազմված է «Աղբյուր» («Պիոներ») ամսագրում տարիներ առաջ հրատարակած երեք հե...
ԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ
ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ
Հրատարակությունն ընդգրկում է ամերիկյան հայտնի ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի (1920-2012) հայերենով մինչև այժմ լույս տեսած պատմվածքները։ Դրանցում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճի և մարդու բարոյական «հասունացման» խզման հնարավոր հ...
ԵՐԿՐԻ ՈՍՏԱՅՆԸ
ԹՈՄԱՍ ՎՈՒԼՖ
«Վուլֆյան խոսքի կերտվածքը հիշեցնում է Հոմերոսին,— դա հնադարի երգասացի ասք-արտասանություն է». Մալքոլմ Քաուլիի այս արտահայտությունը լավագույնս բնութագրում է ամերիկյան գրականության հսկայի՝ Թոմաս Վուլֆի ամբողջ գրականությունը։ «Երկրի ոստայնը» վիպակը հրատա...
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՆՈՒՆԵ ԴԻԼԱՆՅԱՆ
Բանասեր Նունե Դիլանյանի աշխատասիրությամբ ստեղծված այս վեպի հիմքում ընկած են Հաճընում ծնված, քաղաքի անկումից հետո հրաշքով փրկված և կյանքի մեծ մասը Բուենոս Այրեսում անցկացրած՝ Սոկրատ Թերզյանի հուշերը, մասնավորապես՝ նրա «Հաճընի ութամսեայ դիւցազնամարտը» ...
ԹԵՆԴԻ
ՇԵՐՎՈՒԴ ԱՆԴԵՐՍՈՆ
Լավագույն պատմվածքի մատենաշար [1]: XX դարի ամերիկյան ականավոր նովելիստ Շերվուդ Անդերսոնը (1876-1941) ծնվել է Օհայո նահանգի Կոմդոն քաղաքում։ Գրել սկսել է բավական ուշ՝ մոտ երեսունհինգ տարեկան հասակից։ Նրա առաջին նովելները տպագրվում են ամսագրերում, 1914...
ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ
ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ
Շահան Նաթալիի (1884-1983) «Թուրքերը եւ Մենք» գրքոյկն ունեցել է չորս հրատարակութիւն (Աթէնք, 1928, 1931, Երեւան, 1991, 2011): Ներկայ հրատարակութեան համար հիմք է ընդունուել 1931թ. տպագրութիւնը՝ հաշուի առնելով վերջինիս ամբողջական լինելը: Այս գրքոյկում Նա...
ԹՐԵՅՍԻԻ ՎԱԳՐԸ
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
Պատմություն Թոմաս Թրեյսիի, Լորա Լյութիի և վագրի մասին, որը հենց ինքը սերն է։
ԻՄ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ
ՄԱՐԿ ՏՎԵՆ
Լավագույն պատմվածքի մատենաշար [9]: Ամերիկացի արձակագիր Մարկ Տվենի պատմվածքներում Ամերիկան է, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի։ Պատմվածքներն առաջին անգամ հրատարակվել են անցյալ դարի վաթսունականներին, «Հայպետհրատի»՝ «...
ԼՈՒՐԵՐ ԿՅԱՆՔԻՑ
ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սուսաննա Հարությունյանի «Լուրեր կյանքից» ժողովածուն մեր ապրած ցուրտ, մութ, կիսաքաղց տարիների և այդուհետ մեր հոգեկան աշխարհում արժեքների փոփոխության մասին է, որին հաճախ մեր հիշողությունը անգոյության է դատապարտում։ Ժողովածուն 2006թ. արժանացել է «Հրանտ ...
ԽՆԿԻ ԾԱՌԵՐ
ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ
Լևոն Խեչոյանի (1955-2014) «Խնկի ծառերը» վիպակում փշուր առ փշուր վերակենդանացող հիշողություններով լի պատմություններ են, որոնցում մարդկային պարադոքսի ողջ խորությունը խտացված է ճիշտ ընտրված բառերի մեջ՝ ցույց տալու, թե ինչպես պետք է անցնել «երկրային դժոխ...
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
Հրատարակությունն ընդգրկում է Արտաշես Քալանթարյանի (1931-1991) «Կանխամտածված սպանություն», «Գրվեց ապառաժ քարին», «Հանրապետության օրինակելի քաղաքացին», «Մովսես ապերը» և «Սիրի՛ր մերձավորիդ» վիպակները, որոնք նվիրված են մեր կյանքի տարբեր կողմերին, մարդկայ...
ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ԾՈՎԸ
ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ
«Ծերունին և ծովը» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1952 թվականին՝ դառնալով Հեմինգուեյի ստեղծագործության հանրագումարը: Առաջին հայացքից հասարակ մի պատմություն է ծեր ձկնորսի մասին, որը հեղինակի գրչի տակ վերածվում է իսկական մի գլուխգործոցի՝ կամքի ուժի, ...
ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈՅԻ ՁՅՈՒՆԵՐԸ
ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ
Էռնեստ Հեմինգուեյի (1899-1961) «Կիլիմանջարոյի ձյուները» պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է 1936թ. օգոստոսին, ամերիկյան Esquire ամսագրում։ Այն պատմություն է գրող Հարրիի մասին, որն Աֆրիկայում որսի ժամանակ վնասում է ոտքը և կյանքի վերջին օրերը կնոջ հետ...
ԿԻՐԱԿԻ
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Վանո Սիրադեղյանի պատմվածքների «Կիրակի» ժողովածուն արձակագրի առաջին գիրքն է՝ հրատարակված 1983-ին։ Հերոսներն այստեղ պարզ ու հասարակ մարդիկ են, աշխատավոր մարդիկ, իրենց հոգսերով, կյանքի դրամատիկ պահերին՝ ուրույն դրսևորումներով, ինքնատիպ ներաշխարհով։ Սա ...
ԿՆՈՋ ՃԻՉԸ
ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ
Երեխաներից շատ բան չես թաքցնի. այսպես և Մարգարետը լսում է այն, ինչը չպիտի լսեր՝ ճչացող կնոջ, որին կենդանի թաղել են աղբանոցում։ Տասնամյա աղջնակին սակայն, չեն հավատա... Կկարողանա՞ նա օգնության հասնել, կհասցնի՞ արդյոք...
ԿՌՈՒՆԿ, ՈՒՍՏԻ՞ ԿՈՒԳԱՍ
ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐԻ
Հրատարակությունը ծաղկաքաղ է նշանավոր արձակագիր Հակոբ Մնձուրու (Հակոբ Իգնատիոսի Տեմիրճյան, 1886-1978) Պոլսում հրատարակված «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուից։
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԵՀՀ
«Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունները նպատակ ունեն ուսումնասիրել և գիտահանրամատչելի ներկայացնել հանդուրժողականության և անհանդուրժողականության ակունքներն ու դրսևորումները հայալեզ...
ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ
«Հավերժի ճամփորդը» գրքույկում Գևորգ Էմինը (1919-1998) արձակ շարադրանքով, բայց բանաստեղծական շնչով, փորձել է ցույց տալ հայ ժողովրդի դարավոր պայքարը հանուն լուսավոր գալիքի և նրա վերածննդի փառավոր տարիները։
ՀԱՑԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կյանքի արագացող ռիթմի, մարդու բարօրության դեմ սպառնալիքների խտացման մեր ժամանակներում մի պահ կանգ առնող, սեփական ձայնի ու նկարագրի վերածնման, կյանքի նախնական՝ երկիրը երկիր և մարդուն մարդ պահող ճշմարտությունների համար պայքարող մարդկանց մասին է այս ժող...
ՀԵՏՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ՝ ԻՐ ԵԶՐԵՐՈՎ
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գեղարվեստական արձակ փաստագրության մե՞ջ, թե՞ փաստագրությունը՝ գեղարվեստական արձակի մեջ... Ահա այս մտքերն են պարուրում ընթերցողին արձակագիր Մեսրոպ Հարությունյանի այս ինքնատիպ պատմվածքաշար-վիպակը կարդալուց հետո։
ՀԵՏՄԻՋՕՐԵ
ԴԻԵԳՈ ՏԱՏՅԱՆ
Արգենտինահայ փիլիսոփա և արձակագիր Դիեգո Տատյանը առաջին անգամ է ընթերցողին ներկայանում հայերենով։ Հրատարակությունն ընդգրկում է հեղինակի «Առանց թռչունների մի տեղ» (1998), «Դռների ետևում» (2003), «Աներևակայելի էրոտիզմ (Բաբուին)» (2005) և «Տան վերջին քնո...
ՀԵՔԻԱԹՆԵՐ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Գրքում զետեղված են հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի քառասունից ավելի հեքիաթներ։ Հեքիաթների մի մասը հայկական ժողովրդական հեքիաթների մշակումներ են («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին»...
ՀԵՔԻԱԹՆԵՐ
ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ
Հրատարակությունն ընդգրկում է Ղազարոս Աղայանի շուրջ երկու տասնյակ հեքիաթներ, այդ թվում՝ հայ հեքիաթագրության լավագույն նմուշներ համարվող «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բուլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»: Սա գրքի ՆՄՈՒՇՆ է, ամբողջական տարբերա...
previous page (1 of 4)next page (3 of 4)last page (4 of 4)