ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks
home

ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks

ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ
ՎԱՀԵ ՔԱՉԱ
Ակն ընդ ականը» Վահե Քաչայի (1928-2003) գլուխործոցներից է։ Այս վիպակի համար 1957թ. Քաչան արժանացել է Ֆրանսիայում օտարազգի գրողներին տրվող ամենահեղինակավոր՝ Ռիվարոլի մրցանակի։
ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ
ՋՈՐՋ ՕՐՎԵԼ
Անգլիացի հռչակավոր գրող Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» և «1984» գործերը քսաներորդ դարի «հակաուտոպիայի» հանրահայտ նմուշներ են, որոնցում հեղինակը քննարկում է ամբողջատիրական ռեժիմների պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։ «Անասնաֆերման» խորհրդայ...
ԱՆԿՈՒՄ
ԱԼԲԵՐ ԿԱՄՅՈՒ
Ֆրանսիացի նշանավոր թատերագիր, թատերգակ, էսսեիստ և փիլիսոփա Ա. Կամյուի (1913-1960) «Անկում» վիպակը լույս տեսավ 1956 թվականին։ Այն հեղինակի ստեղծագործություններում առանձնահատուկ նշանակություն ունի. ինչպես նշվել է՝ վիպակը նշանավոր գրողի ողջ գրական-տեսակ...
ԱՎԱԶԱԿԻ ԴՈՒՍՏՐ ՌՈՆԻՆ
ԱՍՏՐԻԴ ԼԻՆԴԳՐԵՆ
Շվեդ գրողի այս վիպակի հերոսուհին ծնվել է անտառում, ավազակների որջում։ Հեղինակը պատմում է իր հերոսուհու վտանգավոր արկածների և ավազակի որդի Բիրկի հետ նրա ընկերության մասին։
ԱՐԱՐՉԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՕՐԸ
ՎԱՀԵ ՔԱՉԱ
Հրատարակությունն ընդգրկում է ֆրանսագիր հայ արձակագիր Վահե Քաչայի (1928-2003) «Արարչի ութերորդ օրը» վիպակը՝ Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ։ Վիպակի առանցքը մահվան թեման է: Քաչան արծարծում է էքզիստեցիալիստական՝ կյանքը մահվանը հաշտեցնող մոտիվը:
ԳԱՎԱԶԱՆԸ
ՎԱՀԵ ՔԱՉԱ
Հրատարակությունն ընդգրկում է ֆրանսագիր հայ արձակագիր Վահե Քաչայի (1928-2003) «Գավազանը» վիպակը՝ Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ։ Վիպակի առանցքում մահվան թեման է. «Ահա՜, վճիռը հանված է։ Ֆրեդը մեղավոր է ճանաչված։ Ֆրեդը դատապարտված է մահվան։ Կես ժամ, ...
ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ԽՆՋՈՒՅՔԸ
ՎԱՀԵ ՔԱՉԱ
«Գիշատիչների խնջույքը» Վահե Քաչայի (1928-2003) լավագույն վիպակներից է՝ անթերի մտահղացված գլուխգործոց։ «Իրադարձությունները» տեղի են ունենում 1942թ.՝ օկուպացիայի շրջանի Փարիզում՝ Բրիժիտ Մանսեի տարեդարձի օրը։ Քաչան իր հերոսներին այսպես կոչված, «սահմանայ...
ԵՐԿՐԻ ՈՍՏԱՅՆԸ
ԹՈՄԱՍ ՎՈՒԼՖ
«Վուլֆյան խոսքի կերտվածքը հիշեցնում է Հոմերոսին,— դա հնադարի երգասացի ասք-արտասանություն է». Մալքոլմ Քաուլիի այս արտահայտությունը լավագույնս բնութագրում է ամերիկյան գրականության հսկայի՝ Թոմաս Վուլֆի ամբողջ գրականությունը։ «Երկրի ոստայնը» վիպակը հրատա...
ԹՐԵՅՍԻԻ ՎԱԳՐԸ
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
Պատմություն Թոմաս Թրեյսիի, Լորա Լյութիի և վագրի մասին, որը հենց ինքը սերն է։
ԽՆԿԻ ԾԱՌԵՐ
ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ
Լևոն Խեչոյանի (1955-2014) «Խնկի ծառերը» վիպակում փշուր առ փշուր վերակենդանացող հիշողություններով լի պատմություններ են, որոնցում մարդկային պարադոքսի ողջ խորությունը խտացված է ճիշտ ընտրված բառերի մեջ՝ ցույց տալու, թե ինչպես պետք է անցնել «երկրային դժոխ...
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
Հրատարակությունն ընդգրկում է Արտաշես Քալանթարյանի (1931-1991) «Կանխամտածված սպանություն», «Գրվեց ապառաժ քարին», «Հանրապետության օրինակելի քաղաքացին», «Մովսես ապերը» և «Սիրի՛ր մերձավորիդ» վիպակները, որոնք նվիրված են մեր կյանքի տարբեր կողմերին, մարդկայ...
ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ԾՈՎԸ
ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ
«Ծերունին և ծովը» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1952 թվականին՝ դառնալով Հեմինգուեյի ստեղծագործության հանրագումարը: Առաջին հայացքից հասարակ մի պատմություն է ծեր ձկնորսի մասին, որը հեղինակի գրչի տակ վերածվում է իսկական մի գլուխգործոցի՝ կամքի ուժի, ...
ՀԱՑԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կյանքի արագացող ռիթմի, մարդու բարօրության դեմ սպառնալիքների խտացման մեր ժամանակներում մի պահ կանգ առնող, սեփական ձայնի ու նկարագրի վերածնման, կյանքի նախնական՝ երկիրը երկիր և մարդուն մարդ պահող ճշմարտությունների համար պայքարող մարդկանց մասին է այս ժող...
ՀԵՏՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ՝ ԻՐ ԵԶՐԵՐՈՎ
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գեղարվեստական արձակ փաստագրության մե՞ջ, թե՞ փաստագրությունը՝ գեղարվեստական արձակի մեջ... Ահա այս մտքերն են պարուրում ընթերցողին արձակագիր Մեսրոպ Հարությունյանի այս ինքնատիպ պատմվածքաշար-վիպակը կարդալուց հետո։
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
Իթաքա, Կալիֆոռնիա, Երկրորդ համաշխարհային պատերազմ. Մաքոլիների ընտանիքի առօրյա կյանքի դրվագներում պատերազմական աղետաբեր տարիների իրականության և երազանքի հակադրությունն է, Ամերիկա ներգաղթյալների երկրորդ սերնդի ներկայացուցիչների հույսներն ու պայքարը, ան...
ՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՐՈՆԻԿԱ
ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ
«Մոգական ռեալիզմի» կարկառուն դեմքերից մեկի՝ Գ. Գ. Մարկեսի վիպակը շարունակում է «Հարյուր տարվա մենություն» և «Նահապետի աշուն» վեպերի գեղագիտական խնդիրը՝ ֆանտաստիկայի և հեքիաթային պատումի հնարքներով պատկերել կյանքը, տալ նրա հավաստի պատկերը։
ՄՏՔԻ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ
ՌՈԲԵՐՏ ՇԵՔԼԻ
Ամերիկացի հանրահայտ գրող Ռոբերտ Շեքլին այն ֆանտաստներից է, որոնք պատկերելով ապագան, առաջադրում են հոգեբանական և սոցիալական հարցեր։ Գրքում տեղ են գտել հեղինակի մինչ այս հայերեն լույս տեսած բոլոր պատմվածքները, որոնք ունեն հետաքրքրաշարժ բովանդակություն ...
ՊԱՏՐԱՆՔՆԵՐ։ ԱԿԱՄԱ ՓՐԿՉԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
ՌԻՉԱՐԴ ԲԱԽ
«Երբ «Ճայը» լույս տեսավ, ինձ հաճախ էին հարցնում. «Իսկ հետո՞, Ռիչա՛րդ, ինչի՞ մասին ես պատրաստվում գրել «Ջոնաթանից» հետո»։ Ես, սակայն, բնավ պարտավորված չէի զգում որևէ բան գրել, մեկ բառ անգամ։ Բայց երբեմն, հանկարծ, դինամիտի հզոր պայթյունի պես ինչ-որ բան...
ՋՈՆԱԹԱՆ ԼԻՎԻՆԳՍԹՈՆ ԱՆՈՒՆՈՎ ՃԱՅԸ
ՌԻՉԱՐԴ ԲԱԽ
Ռիչարդ Բախը 37 տարեկան էր, երբ 1970թ. լույս տեսավ նրա «Ջոնաթան Լիվինգսթոնը»։ Մի օր, 1959թ. երբ նա զբոսնում էր Կալիֆոռնիայի Բելոնդ Շոր ջրանցքի ափին, հանկարծ լսում է մի ձայն, որը սկսում է պատմել ստեղծագործության սկիզբը։ Անցնում են տարիներ, և օրերից մի ...
ՍԿՅՈՒԹՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ
ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆ
Տաղանդավոր արձակագրի այս վիպակը Մոսկվայում շինանյութ վաճառող հայի առօրյայի ու ռուսաստանյան իրականության գեղարվեստականացման նուրբ ու ինքնատիպ մի փորձ է, որին առանձնակի հմայք է հաղորդում հեղինակի անկրկնելի հումորը:
ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՐԳԸ
ՉԱՐԼԶ ԴԻԿԵՆՍ
Չարլզ Դիկենսի հեքիաթի հերոսը գծուծ ու մռայլ ծերուկ Էբենիզր Սքրուջն է, որին բացի փողից վաղուց ոչինչ չէր հետաքրքրում։
ՑՏԵՍՈՒԹԻ՛ՒՆ, ՆԱԹԱՆԱՅԷԼ
ԿԱՐԷՆ Ա. ՍԻՄՈՆԵԱՆ
Հայաստանի Լուսաշէն գիւղաքաղաքում ապրում են Տիգրանն ու նրա ընկերները։ Ընկերութեան, սիրոյ, մատնութեան, առեւանգումի եւ գանձի որոնումների մասին է պատմում այս վիպակը։
ՕՏԱՐԸ
ԱԼԲԵՐ ԿԱՄՅՈՒ
1942-ին լույս տեսած «Օտարը» (հայտնի է նաև «Օտարականը» անվամբ) վիպակի գլխավոր հերոսի համար անընկալելի են կյանքի ձևականություններն ու պայմանականությունները: Նա «աբսուրդի մարդ է», և բախումը հասարակության հետ անխուսափելի է: Պատահական սպանության համար դատ...