ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks
home

ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks

451° ԸՍՏ ՖԱՐԵՆՀԱՅԹԻ
ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ
Ռեյ Բրեդբերին (1920-2012) ամերիկյան հայտնի ֆանտաստ գրող է, որն իր ստեղծագործության մեջ միահյուսում է ֆանտաստիկայի, հեքիաթի ու փիլիսոփայական այլաբանության տարրերը: «451° ըստ Ֆարենհայթի» վեպում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճ...
ԱԲԿԱՅ. ՄԵՌՆԵԼՈՒ ՊԱՐՈՒՆԱԿՆԵՐԸ
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այս վեպը մարդուս, աշխարհի, հարաբերությունների երկվությունն է քննում։ Հիմնական կոնֆլիկտը գլխավոր հերոսի՝ Աբկայի ներսում է. նրա երկվությունն է, որ ծննդյան օրվանից դրված էր իր անվան մեջ։ Սովորական մի մարդ, որի իրական էությունը, սակայն, հետո բացահայտվում...
ԲԱՐԵՎ, ԹԱԽԻԾ
ՖՐԱՆՍՈՒԱԶ ՍԱԳԱՆ
Ֆրանսուազ Սագանի «Բարև, թախիծ» վեպը գրված է որպես 18֊ամյա մի աղջկա՝ Սեսիլի խոստովանություն: Կյանքը նրա առջև դրել է մի շարք բարդ խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրի լուծումը պահանջում է բարոյական և մտավոր ուժերի գերագույն լարում: Սեսիլը ճանաչում է սերը և...
ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ
ՄՈՒՐԱՑԱՆ
Անձնվեր հայրենասիրությամբ է տոգորված Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը, որը գրողի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է, արտացոլում է 10-րդ դ. Բագրատունիների հայկական թագավորության շրջանի իրադարձությունները։ Վեպի սկզբնաղբ...
ԴԵՎԸ ԱՐԹՆԱՑԱՎ
ՎԱՀԵ ՔԱՉԱ
Հայազգի ֆրանսագիր գրող Վահե Քաչան (Խաչատուրյան) ժամանակակից ֆրանսիական գրականության գնահատված և սիրված դեմքերից է, նա իր պատվավոր ու արժանի տեղն ունի ֆրանսիական արդի գրականության մեջ Էրվե Բազենի, Կլոդ Սիմոնի, Միշել Բյուտորի և ֆրանսիացի մյուս անվանի գ...
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՆՈՒՆԵ ԴԻԼԱՆՅԱՆ
Բանասեր Նունե Դիլանյանի աշխատասիրությամբ ստեղծված այս վեպի հիմքում ընկած են Հաճընում ծնված, քաղաքի անկումից հետո հրաշքով փրկված և կյանքի մեծ մասը Բուենոս Այրեսում անցկացրած՝ Սոկրատ Թերզյանի հուշերը, մասնավորապես՝ նրա «Հաճընի ութամսեայ դիւցազնամարտը» ...
ՄԱՅՐԵՆԻՔ. ԴՐՈՇ
ԱՐՄԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ
Հեղինակի «Մայրենիք» եռագրության առաջին վեպն է, որում Հայաստանի դրոշի խորհուրդը բացահայտվում է հրապարակախոսության և գեղարվեստական պատումի միահյուսմամբ:
ՄԱՐԱԹՈՆ
ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
Արտաշես Քալանթարյանի «Մարաթոն» վեպը առաջին անգամ լույս է տեսել 1969թ.։ Գեղեցիկ ու մաքուր սիրո, ընկերասիրության և կյանքի մարաթոնյան վազքի ընթացքում հանդիպող մեծ ու փոքր խոչընդոտների մասին պատմող այս վեպը այսօր էլ չի կորցրել իր արդիականությունն ու կարև...
ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ
Երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիր Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը (1887) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է: Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ։ Նրա...
ՍԵՎ ՔԱՌԱԿՈՒՍԻ ԿԱՐՄԻՐ ԱՆԱՊԱՏՈՒՄ
ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ
Նորայր Ադալյանի «Սև քառակուսի կարմիր անապատում» վեպն արժանացել է 2009թ. ՀՀ նախագահի գրականության մրցանակին։ Վեպում հեղինակը բացում իր հոգու այն էջերը, որոնցում ասես «տեսագրված» է Եղեռնը։ «Ցեղասպանության տեսիլքները մշտապես ներկա են իմ ստեղծագործական կ...
ՍԻԴՀԱՐԹԱ
ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ
Գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեի (1877-1962) այլաբանական այս վեպը պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։